ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Չէ, Նիկոլ, 2007-ից այս կողմ դու չես փոխվել

Չէ, Նիկոլ, 2007-ից այս կողմ դու չես փոխվել
14.05.2023 | 19:27

Լսում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արարատի ու Արագածի, ազգային երազանքների ու անհոգի իրականության, հայրենիքի փոխարեն փողի, փողի, փողի անհագուրդ ձգտումների մասին ու մտովի վերադառնում 16 տարի առաջ ' հեռավոր 2007 թվականին լրագրող Նիկոլի հետ խոսակցության, հիշում նրա ասած զարհուրելի, սատանայական խոսքերը.

«Վերջ տվեք ձեր Ղարաբաղին ու Արևմտյան Հայաստանին, ապրեք իրականության մեջ։ Մեր ապագան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության մեջ ա։ Եթե հրաժարվենք Ղարաբաղից, Ադրբեջանի տարածքով դուրս կգանք Կասպից ծով, էնտեղից Թուրքմենստանի, Չինաստանի փողերը մերն են։ Նախիջևանով գնացքով կգնանք Իրան, դա էլ վաղ թե ուշ Թուրքիա կդառնա... Եթե մոռանանք ցեղասպանության մասին, Թուրքիայի տարածքով կհասնենք Եվրոպա։ Ես կհասնեմ դրան, քանի որ ամենակարևորն էս պահին լավ ապրելն ա, փողը..., իսկ ծնողների ու երեխեքի մասին ասածներդ հեքիաթ են։ Ծնողների տեղը գերեզմանոցն ա, երեխեքի ապագայի մասին էլ թող երեխեքը մտածեն։ ...Արա, ի՞նչ հայրենիք, ի՞նչ սերունդների առաջ պատասխանատվություն, էդ սաղ քո նման անուղեղ հայրենասերների համար ա հորինած... »:

Այդ օրվա խոսակցությունից հետո ես լրագրող Նիկոլին անվանեցի «անհայրենիք տականք»:

Ցավոք, 2007-ից մինչև 2023 թվական ոչինչ չի փոխվել գաղափարների ու բարոյազրկման մեջ, փոխվել է միայն պաշտոնն ու կողքին կանգնած անհայրենիք տականքների թիվը։

Ես՝ Նաիրի Հոխիկյանս էլ, նույն «անուղեղ հայրենասերն» եմ ինչպես 2007-ին, այնպես էլ 2023-ին ու գալիքի Հայաստանի բոլոր օրերին, ու իմ պայքարը չի փոխվելու, որ Արցախը մնա հայկական, իսկ Արարատը' ազգային երազանքի գլխավոր խորհրդանիշ, քանի որ առանց երազանքի, առանց ծնողի ու երեխայի հոգևոր կապի ապրող ազգը անասունների հավաքածու է, որոճացող նախիր։

Ես շարունակում եմ պայքարս, որ բոլոր անհայրենիք տականքների գերեզմանների վրա թքեն' որպես օրինակ գալիքի ուժեղ Հայաստանի սերունդների համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4126

Մեկնաբանություններ